Կյանքի որակի և կարևորագույն ծառայությունների պահպանման ձեռնարկը, ձեռնարկ S, կապահովի, որ ապագայում ստացված մոտ 30 միլիոն դոլարը կօգտագործվի Գլենդել քաղաքի համար: 

Կառավարությունը, շրջանները, մարզային գոծակալությունները և հատուկ շրջանները չեն կարող վերցնել այս գումարը ապագայում:

Եթե այս ձեռնարկը չանցնի նոյեմբերին, ապա հավանական է, որ Գլենդելի վրա կազդի շրջանի, տարածաշրջանային գործակալությունների և հատուկ թաղամասերի կողմից ընդունված ապագա վաճառքի հարկը, և Գլենդելը կստանա միայն դրա մի փոքր մասը, որպեսզի բարելավի մեր տեղական թաղամասերը:

 Այս ֆինանսական տարին ակնկալվում է, որ Գլենդելը կուղարկի 90 մլն դոլար վարչաշրջանին հատուկ վաճառքի հարկերում, սակայն միայն 15 մլն դոլար կստանա տեղական նպատակների օգտագործման համար: Կանխատեսվում է, որ Գլենդելը կստեղծի  10 մլն դոլարի չափով գումար ձեռնարկ H-ի շնորհիվ, որը 2017 թ.-ին ընտրողների կողմից հաստատված 0.25% վաճառքի հարկի աճն է, որն աջակցում է անօթևաննների ծառայություններին: Գլենդելը դրանից կստանա մոտավորապես $395,000:

armenian language bar graph 1

Եթե ընտրողները չհաստատեն այս ձեռնարկը՝ 0,75 տոկոսով վաճառքի հարկը բարձրացնելը, որը կանխատեսում է տարեկան 30 միլիոն դոլարի ստեղծում Գլենդել քաղաքի համար, այլ իրավասու մարմինները, ինչպես օրինակ՝ վարչաշրջանը (քաունթի) կամ տարածաշրջանային գործակալությունները, հնարավորություն կունենան հաստատել իրենց վաճառքի հարկը, և այդ գումարները միայն Գլենդելի համար չեն լինի: Ի տարբերություն հնարավոր վարչաշրջանի կամ տարածաշրջանային գործակալությունների հարկի, այս 30 միլիոն դոլարի 100 տոկոսը կմնա Գլենդելում:

Փասադենան և Բուրբանկը նույնպես դրել են ձեռնարկները նոյեմբերի քվեաթերթիկի վրա:

Բարձրացնելով վաճառքի հարկը և հասցնելով վարչաշրջանի առավելագույնին, որը այսօր կազմում է 10.25 տոկոս, քաղաքը կխոչընդոտի ապագա վաճառքի հարկի ավելացմանը, որը ստեղծում է եկամուտ քաղաքի ներսում բայց օգտագործվում է հիմնականում քաղաքից դուրս:

armenian language bar graph 2

Գլենդելի ներկայիս վաճառքի հարկը կազմում է 9.5%, որից միայն 1%-ն է տեղական կառավարման տակ: Մնացածը տրվում է Լոս Անջելեսի Շրջանին (Քաունթի) և նահանգին:

Վարչաշրջանի հատուկ հարկերի մեծամասնությունը տրանսպորտային ծրագրերի համար է, իսկ մնացածը `անօթևանների ծառայության համար:

Այսօր, քանի որ Գլենդելի ենթակառուցվածքը հին է և մատչելի բնակարանների կարիքը շարունակում է աճել, ծախսերի կրճատումը՝ առանց ծառայությունների մակարդակի վրա զգալիորեն ազդելու, այլևս իրատեսական չէ:

Քանի որ հավանական է, որ տեղական կառավարման մարմիններն իրենց հերթին կարող են հասցնել վաճառքի հարկը առավելագույն 10.25 տոկոսի, Գլենդելը պետք է հաշվի առնի, թե ինչպես այն կպաշտպանի ենթակառուցվածքների, մատչելի բնակարանների և անհրաժեշտ ծառայությունների ֆինանսավորումը:

armenian language bar graph 3