Արտակարգ իրավիճակի բիզնես ռեսուրսներ

Print
Share & Bookmark, Press Enter to show all options, press Tab go to next option

Բիզնես ռեսուրսներ

Գլենդելի քաղաքապետարանը հանձնառու է մեր համայնքի ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆինանսական առողջության համար: Քաղաքապետարանի համայնքային զարգացման վարչությունը ուսումնասիրում է այն եղանակները, որոնք ժամանակավորապես կթեթևացնեն այս արտակարգ իրավիճակի ազդեցությունը գործարար համայնքի վրա:

ՎԵԲԻՆԱՐ ՝ COVID-19 ռեսուրսների պարզաբանում (04/08/2020)

Փոքր բիզնեսներ և ռեստորանների մարքեթինգային ռեսուրսներ

Դեռևս գործունեություն ծավալելու մասին Ձեր հաճախորդներին տեղեկացնելու տարբեր անվճար եղանակներ կան:

Ռեստորանների տեղեկատու

Գլենդելի ռեստորանների ցանկը, որոնք առաջարկում են հաճախորդների հետ տանելու և առաքման ծառայություններ։

Վարչաշրջանային, նահանգային և դաշնային ռեսուրսներ
Բիզնեսների համար նահանգային ռեսուրսների օգտակար հղումների հավաքածու:

Ստեղծագործական բիզնես լուծումներ

Իմացեք, թե ինչ են անում որոշ տեղական բիզնեսներ` Covid-19-ի ընթացքում հարմարվելու համար:

Հաճախակի տրվող հարցեր բիզնեսների համար

COVID-19 սոցիալական հեռավորության նշան (PDF-ն անգլերեն)

Այս նշանը կարելի է տեղադրել երևացող վայրում (դռներին կամ պատերին), որպեսզի ապահովվի Լոս Անջելեսի վարչաշրջանի սոցիալական հեռավորության պահանջների պահպանումը:

Դիմեք մեզ

Տնտեսական զարգացման բաժինը պատրաստակամ է խոսել Ձեզ հետ` Ձեր կարիքներն ավելի լավ հասկանալու համար: Եթե ցանկանում եք ուղղակիորեն խոսել Գլենդելի քաղաքապետարանի հետ՝ Ձեր մտահոգությունների, առաջարկությունների կամ խորհուրդների համար և այն մասին, թե քաղաքապետարանն ինչպես կարող է օժանդակել՝ այս աննախադեպ ժամանակներում, ապա տեղեկացված լինելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ՝ ստորև նշված տվյալներով.

Հեռախոս՝ (818) 548-2005

COVID-19 թեժ գիծ՝ (818) 548-3301.

Էլ. փոստ՝ ChooseGlendale@glendaleca.gov

Եղեք տեղեկացված

Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ հորդորում ենք Ձեզ հաճախակի ստուգել թարմացումները և լինել տեղեկացված՝ այցելելով հետևյալ վստահելի առցանց աղբյուրները.

Ստացեք COVID-19 բիզնես ռեսուրսների վերաբերյալ մեր շաբաթական լրատվական տեղեկագիրը՝ Գլենդելում փոքր բիզնեսին աջակցելու մեր գոծադրած ջանքերի վերաբերյալ վերջին լուրերին տեղեկանալու համար:

  • Թողարկում #5՝ ապրիլի 8, 2020 թ.
  • Թողարկում #4՝ ապրիլի 3, 2020 թ.
  • Թողարկում #3՝ մարտի 31, 2020 թ.
  • Թողարկում #2՝ մարտի 23, 2020 թ.
  • Թողարկում #1՝ մարտի 17, 2020 թ.