Պաշտպանիչ դիմակներ

Print
Press Enter to show all options, press Tab go to next option

Գլենդելի քաղաքապետարանը պահանջում է, որ բոլոր աշխատողները և էական նշանակության ոլորտների հաճախորդները կրեն կտորե պաշտպանիչ դիմակներ (ոչ բժշկական):

2020 թ.ապրիլի 14-ին Գլենդելի քաղաքապետարանն ընդլայնեց պաշտպանիչ դիմակներ կրելու մասին հրամանը։

Պաշտպանիչ դիմակներն այժմ ՊԱՐՏԱԴԻՐ են ցանկացած ժամանակ՝ տնից դուրս գալիս, այդ թվում՝

  • Ձեր թաղամասում զբոսնելիս
  • Կարևոր ապրանքներ, օրինակ՝ մթերք և դեղատոմսով դեղեր գնելիս
  • Ձեր ընտանի կենդանուն զբոսանքի տանելիս

Ի՞նչ է կտորե պաշտպանիչ դիմակը։ Արդյո՞ք դա նույն դիմակն է։

Կտորե պաշտպանիչ դիմակը նույնը չէ, ինչ բժշկական դիմակը:
Դուք չպետք է գնեք բժշկական դիմակներ, որոնց քանակը սահմանափակ է: Չափազանց կարևոր է, որ N95 տեսակի դիմակները պահվեն նրանց համար, ովքեր դրանց կարիքն ամենից շատն ունեն, և վարակման առավելագույն ռիսկի տակ են՝ ներառյալ առողջապահական ոլորտի մասնագետները և բուժաշխատողները: Կտորե դիմակը ծածկում է քիթը և բերանը։ Այն կարող է ամրացվել գլխին՝ կապերով կամ ժապավեններով, կամ պարզապես փաթաթելով դեմքի ստորին հատվածում։ Այն կարող է պատրաստվել մի շարք գործվածքներից, օրինակ՝ բամբակից, մետաքսից կամ վուշից: Կտորից պատրաստված դիմակը կարող է լինել գործարանային արտադրության կամ ձեռքով կարված, և այն կարելի է հանպատրաստից կարել կենցաղային իրերից, օրինակ՝ վզկապներից, վերնաշապիկներից, շապիկներից կամ սրբիչներից:

Որքանո՞վ է կտորե դիմակը կանխում COVID 19-ի տարածումը

Կտորե դիմակը ՉԻ ԿԱՐՈՂ փոխարինել տանը մնալուն, սոցիալական հեռավորություն պահպանելուն և ձեռքերը լվանալուն, բայց այս հիմնական գործողությունների հետ միասին՝ այն կարող է օգտակար դեր կատարել։

Ե՞րբ է անհրաժեշտ կտորե դիմակ կրել։

Դուք կարող եք կտորե դիմակ կրել, երբ կարևոր գործեր իրականացնելու համար հասարակության մեջ լինելու կարիք ունեք, օրինակ՝ մթերային խանութում գնումներ կատարելիս: Կտորե դիմակ կրելը չի փոխարինում այլ անձանցից սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությանը։

Ինչպե՞ս պետք է խնամել կտորե դիմակները։

Ցանկալի է, որ հաճախակի լվանաք Ձեր կտորե դիմակը յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո, կամ առնվազն` ամեն օր: Ունեցեք հատուկ տոպրակ կամ արկղ՝  կտորե դիմակները պահելու համար, մինչև որ կլվանաք այն լվացքի փոշիով և տաք ջրով և կչորացնեք բարձր ջերմաստիճանում։ Եթե նախքան լվանալը պետք է նորից կրեք Ձեր կտորե դիմակը, ապա այն անմիջապես դնելուց հետո լվացեք Ձեր ձեռքերը և խուսափեք դեմքին դիպչելուց: Դեն նետեք այն կտորե դիմակները, որոնք.

  • Այլևս չեն փակում Ձեր քիթը և բերանը
  • Ունեն թույլ կամ վնասված կապեր կամ ժապավեններ
  • Դեմքի վրա չեն մնում
  • Գործվածքի վրա ունեն անցքեր կամ պատռվածքներ։

 

Տան պայմաններում պատրաստված դիմակներ՝ կարելով և առանց կարելու

Կարված դիմակներ

Sewing Machine

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Երկու ուղղանկյուն 10”x6” չափի բամբակե գործվածքներ
  • Երկու 6” չափի ձգվող ժապավեն (կամ ռետինե ժապավեններ, թելեր, կտորե ժապավեններ կամ մազերի ժապավեն)
  • Ասեղ և թել (կամ քորոց, մազերի ամրակ)
  • Մկրատ
  • Կարի մեքենա

Ուղեցույց

  1. Կտրեք երկու հատ 10x6 ” ուղղանկյուն բամբակյա կտորներ: Օգտագործեք ամուր, խիտ հյուսվածքով կտոր, ինչպես օրինակ՝ ներքնակի կամ բամբակյա գործվածքները: Ծայրահեղ դեպքում՝ կարեղ եք նաև շապիկի կտորն օգտագործել: Իրար վրա դրեք երկու ուղղանկյուն կտորները։ Դիմակը կարելու եք այնպես, կարծես դա մեկ ընդհանուր կտոր լինի:

    Cloth

  2. Երկար կողմերից ½ ” ծալեք և վրակար արեք։ Այնուհետև կարճ կողմերի երկայնքով կրկնակի շերտը ծալեք ½ ” և կարեք։

    Fold

  3. Դիմակի յուրաքանչյուր կողմի լայն անցքից անցկացրեք 6 ” երկարությամբ և 1/8 ” լայնությամբ ժապավեն։ Սրանք կլինեն ականջի օղակները: Կտորի միջով անց կացնելու համար օգտագործեք մեծ ասեղ կամ քորոց: Ծայրերն ամուր կապեք:

    Չունե՞ք ձգվող ժապավեն: Օգտագործեք մազերի ժապավեն կամ գլխին կապելու էլաստիկ օղագոտի: Եթե ունեք միայն թել, կարող եք կապերն ավելի երկարացնել և դիմակը գլխի հետևում կապել: 

    Thread Through

  4. Զգուշությամբ ձգեք ժապավենները, որ հանգույցն անցնի կտորի միջով։ Հավաքեք դիմակի կողմերը ժապավենների վրա և դիմակը համապատասխանեցրեք Ձեր դեմքին։ Այնուհետև ֆիքսեք ժապավենի ծայրերը, որ դուրս չգան։ 

    Knot

 

Վերնաշապիկի կտորից արագ կտրելու եղանակով պատրաստված դիմակ (առանց կարելու)

Պարագաներ

  • Վերնաշապիկ (T-shirt)
  • Մկրատ

Ուղեցույց

T-shirt

Cut

 

 

 

կտրեք

 

կտրեք կապելու թելերը

 

 

 

 

Tie String

 

 

 

 Կապեք պարանոցի շուրջ, այնուհետև գլխավերևում

 

 

 

 

 

 

 

 

Բանդանայով դեմքի պաշտպանիչ դիմակ (առանց կարելու)

Պարագաներ

  • Բանդանա (կամ քառակուսի բամբակյա կտոր (մոտ 20”x20”)
  • Սուրճի ֆիլտր
  • Ռետինե ժապավեններ (կամ մազերի ժապավեններ)
  • Մկրատ (եթե կտորը պետք է կտրեք)

Ուղեցույց

Coffee Filter

 

 

 

 

 

Կտրեք սուրճի ֆիլտրը

 

 

 

Fold CF 

 

 

 

 

 

 

 

 

Center CF

 

 

 

 

 

 Ֆիլտրը ծալեք ծալված բանդանայի կենտրոնում։

Ծալեք վերևից ներքև։ Ծալեք ներքևից վերև։

 

 

Band CF

 

 

 

 

 

Ռետինե օղակները կամ մազերի ժապավենները միմյանցից 6 դյույմ հեռավորության վրա պահեք։

 

Fold Sides CF

 

 

 

 

Կողքերը ծալեք դեպի կենտրոն։


 

Final CF

 

 

 

 

 

Mask