COVID-19 թեստավորում

Print
Press Enter to show all options, press Tab go to next option

Testing Armenian

Եթե ունեք կորոնավիրուսի ախտանշաններ և կարծում եք, որ Ձեզ անհրաժեշտ է թեստավորում, կապվեք Ձեր բժշկական խնամք տրամադրողի հետ: Տեղական առողջապահական ստորաբաժանումները և բժշկական խնամք տրամադրողները որոշում են, թե թեստավորման և հոսպիտալացման կարիք ով ունի՝ կախված անհատական դեպքից:

Շատ մարդիկ ի վիճակի են բուժվել COVID-19- ից՝ տանը:

Բուժխնամք ստանալու համար նախ զանգահարեք Ձեր բժշկին, եթե՝

  • դժվարությամբ եք շնչում (ունեք շնչահեղձություն)
  • զգում եք, որ ախտանշանները (օրինակ՝ ջերմությունը և հազը) արագորեն վատթարանում են
  • ի վիճակի չեք ախտանշանները տանը բուժել

Եթե Ձեզ անհրաժեշտ է հիվանդանոց գնալ, զանգահարեք նախապես, որպեսզի նրանք կարողանան նախապատրաստվել Ձեր ժամանման համար: Եթե Ձեզ անհրաժեշտ է զանգահարել 911, ասացեք 911 օպերատորին, որ ունեք կորոնավիրուսի ախտանշաններ, որպեսզի շտապօգնության աշխատակիցը կարողանա պատրաստվել Ձեզ անվտանգ խնամելու համար:

Լոս Անջելեսի քաղաքապետարանը, համագործակցելով Լոս Անջելեսի վարչաշրջանի հետ, անվճար COVID-19 թեստավորում է տրամադրում  Լոս Անջելեսի վարչաշրջանի բնակիչներին:

Այս պահին թեստավորումը սահմանափակված է ախտանշաններ ունեցող անձանց կամ այն անձանց համար, ում չեն թույլատրել աշխատել՝ վարակված որևէ անձի հետ շփվելու պատճառով:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ նույն կամ հաջորդ օրը թեստավորման առաջնահերթություն ունեն 65 տարեկանից բարձր անձինք, կամ ովքեր ունեն ուղեկցող քրոնիկ առողջական խնդիրներ:

Թեստավորման առաջնահերթություն ունեն նաև շտապ արձագանքման ստրաբաժանումների աշխատակիցները, կառավարության կարևոր նշանակության աշխատողները կամ առողջապահության ոլորտի մասնագետները: Այս անձինք պետք է հարցնեն իրենց  հիվանդանոցի ստորաբաժանումներին, բժշկական կենտրոնին կամ բաժանմունքին, թե ինչպես կարող են ծրագրել թեստավորումը՝ նույն կամ հաջորդ օրը:

Իմացեք ավելին այստեղ՝ https://covid19.lacounty.gov/testing/ https://covid19.lacounty.gov/testing/

Գրանցվեք և տեսեք, թե արդյո՞ք իրավասու եք՝ https://lacovidprod.service-now.com/rrs