COVID-19: Տանտերեր /բնակիչներ

Print
Press Enter to show all options, press Tab go to next option

Արտակարգ Իրավիճակի Հրաման

ՎՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՎ ՎԱՐՁԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

2020 թ. մարտի24- ին Գլենդելի քաղաքային խորհուրդը հրապարակել է Արտակարգ իրավիճակի հրամանը, որը հրահանգում է մի շարք միջոցառումներ իրականացնել՝ Գլենդելի հանրությանը պաշտպանելու ևCOVID-19 վարակի տարածումը կառավարելու համար: Դրանց թվում էCOVID-19 համավարակի հանգամանքներով պայմանավորված՝ վարձը չվճարված բնակելի և առևտրային տարածքներից վարձակալների վտարման ժամանակավոր արգելքը և բնակելի տարածքների վարձի բարձրացման ժամանակավոր արգելքը: 2020 թ. մարտի27- ին նահանգապետ Նյուսոմը հրապարակեցN-37-20 գործադիր հրամանը, որը նաև ազդում է բնակելի տարածքներից վտարումներին: 2020 թ. ապրիլի6- ին Կալիֆորնիայի դատական խորհուրդը հրապարակեց No. 1 Արտակարգ իրավիճակի հրամանը, որն ազդում է անօրինական վարձակալի դեմ վտարման բողոքների ներկայացմանը: Խորհուրդ ենք տալիս երկու հրամաններն էլ ամբողջությամբ վերանայել:

2020 թ. մայիսի 12- ին՝ երեքշաբթի օրը, Գլենդելի քաղաքային խորհուրդը երկարաձգեց արտակարգ դրության հրահանգները և ավելացրեց COVID-19 համավարակի դեմ շարունակական պայքարին արձագանքելու միջոցառումները։ 

Վտարումների արգելք (բնակելի և առևտրային տարածքների վարձակալության վերաբերյալ)

  • Տանտերերը չեն կարող բնակելի կամ առևտրային տարածքների վարձակալների դեմ անօրինական վտարման բողոք ներկայացնել, եթե վարձակալները COVID-19 համավարակով պայմանավորված հանգամանքներից ելնելով՝ ի վիճակի չեն վարձը մուծել:
  • Բնակիչները պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որպեսզի ապացուցեն վարձը վճարել ի վիճակի չլինելու պատճառը և դրա առնչությունը COVID-19 համավարակին:
  • Խնդրում ենք նկատի ունենալ, որ Կալիֆորնիայի դատական խորհուրդըը նդլայնելէ այս սահմանափակումը, որպեսզի ոչ մի անօրինական վարձակալի վտարման դիմում չներկայացվի, բացառությամբ, եթե այն անհրաժեշտ է հանրային առողջության և անվտանգության պաշտպանության համար:
  • Առևտրային տարածքների վարձակալների դեպքում՝վարձավճարը վճարել չկարողանալու վերաբերյալ գրավոր ծանուցում պետք է տրամադրվի տանտիրոջը` վարձավճարի վճարման օրվանից 14 օր առաջ, բացառությամբ ապրիլ ամսվա վարձավճարի համար, որի դեպքում այդ ծանուցումը պետք է ներկայացվի, որքան հնարավոր է շուտ:
  • Բնակելի տարածքներից վտարման արգելքի հրամանն ուժի մեջ է մինչև 2020թ. հունիսի30-ը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել։
  • Առևտրային տարածքներից վտարման արգելքի հրամանն ուժի մեջ է մինչև 2020թ. հունիսի3-ը, սակայն անհրաժեշտության դեպքում կարողէ երկարացվել։
  • Բնակելի տարածքների վարձակալության դեպքում՝ վարձակալի անվճարունակ լինելու վերաբերյալ գրավոր ծանուցում պետք է ներկայացվի տանտիրոջը, մինչև վարձի վճարման օրը  կամ դրանից հետո ողջամիտ ժամանակահատվածում, որը չպետքէ գերազանցի7 օրը: Վարձի հետաձգմանն օժանդակող փաստաթղթերը պետք է տանտիրոջը տրամադրել ոչ ուշ,  քան ժամկետանց վարձավճարը վճարելու օրը։
  • Բնակելի տարածքների վարձակալության դեպքում՝ արգելքի ժամկետի ավարտի (հունիսի30-ից) հետո վարձակալները կունենան մինչև տասներկու ամիս ժամանակ՝ բոլոր ժամկետանց վարձավճարները վճարելու համար, որոնք հետաձգվել էին COVID- 19-ի հանգամանքների պատճառով: Ընդունվել է վարձավճարների հետ վճարման լրացուցիչ միջոցառում,  որով վարձակալներից պահանջվում է տասներկու ամիս մարման ժամանակահատվածի յուրաքանչյուր երեք (3) ամսվա ավարտին վճարել ժամկետանց վարձավճարի առնվազն 25%-ը, եթե տանտիրոջ և վարձակալի միջև վճարման այլ պայմանների մասին համաձայնություն չկա:
  • Առևտրային նշանակության տարածքների վարձակալության համար հետ վճարման ժամանակահատվածը փոփոխվեց՝տասներկու ամսից դառնալով երեք ամիս՝ սկսած արգելքի ավարտից՝ հունիսի3-ից հետո։ Հասարակական առևտրային ընկերությունների վրա վտարման այս արգելքը չի տարածվում։
  • Այս արգելքը չի տարածվում հրամանի ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջ սահմանված վտարումների վրա:
  • Տանտերերը չեն կարող գանձել կամ պահանջել ուշացած վճարման տույժեր, տուգանքներ կամ չվճարված վարձավճարների տոկոսներ կամ փորձել որևէ հետապնդող գործողություն կատարել հետաձգված վարձավճարները ստանալու համար, եթե վարձակալության վճարումը հետաձգվել է այս արտակարգ իրավիճակների ժամանակահատվածում:

Վարձավճարների բարձրացման արգելք/ վարձավճարի սառեցում( միայն բնակելի տարածքների վարձակալության համար

  • Վարձավճարները սառեցվում են՝ սկսած 2020թ. մարտի 24-ից՝անկախ այն հանգամանքից, թե նախկինում վարձավճարի բարձրացման ծանուցումը երբ է ներկայացվել:
  • Տանտերերը չեն կարող վարձավճարների նոր բարձրացումներ իրականացնել,  մինչև արտակարգ իրավիճակի հրամանի գործողության ժամկետի լրանալը,  նույնիսկ եթե բարձրացումն ուժի մեջ է մտնում հրամանի ժամկետի ավարտից հետո։
  • 2020 թվականի մարտի 25-ից  մինչև արտակարգ իրավիճակի հրամանի գործողության ժամկետի ավարտը ներկայացված յուրաքանչյուր  վարձի բարձրացում պետք էն որից ներկայացվի՝ հրամանի ժամկետի ավարտից հետո։
  • Վարձավճարի սառեցումը վերաբերում է Գլենդել քաղաքում գտնվող բոլոր բնակելի վարձակալական միավորներին՝ բացառությամբ 1995 թ. Փետրվարի 1-ից հետո կառուցված բնակարաններից, անհատական համատիրության (կոնդոմինում) շենքերից և առանձնատներից: Այն վերաբերում է նաև երկրորդական (առանձնատանը կից) բնակելի միավորներին և հյուրանոցային սենյակներին, որոնք վարձակալվել են երկարատև մնալու նպատակով:
  • Վարձավճարի սառեցման արգելքը գործում է մինչև2020 թվականի հունիսի30- ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարացվել: 

Վարձի սառեցման և վտարման ժամանակավոր արգելքի վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել(818) 548-3926 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ գրել՝Rent@glendaleca.gov հասցեին:

Covid 19 Eviction buttons ArmenainCovid 19 Rent Freeze buttons Armenain

 

Գլենդելի վտարման մորատորիումը: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:

English    հայերեն     español     한국어     tagalog

Գլենդելի վտարման արգելքի ընդլայնում `բնակելի տների վարձակալության համար: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:

English     Armenian     Spanish      Tagalog    Korean

Գլենդելի վարձավճարների բարձրացման սառեցնում: Օրինագիծը տեսնելու համար սեղմեք:

English     հայերեն    español     한국어     tagalog

 

 

 

ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՏԱՆՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

-Հաղորդակցվեք ձեր տանտիրոջ հետ ձեր անվճարունակության վերաբերյալ, եթե COVID-19-ը ազդել է ձեր եկամտի վրա:
-Տանտիրոջ կամ մենեջերի կողմից ծանուցումները մի անտեսեք:
-Վարձակալները պատասխանատու են բոլոր օրենքով սահմանված տան վարձերի համար:

ՏԱՆՏԵՐԵՐԻ ԵՎ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

-Վտարման հետաձգման ժամանակաշրջանում աշխատեք վարձակալների հետ:
-Հաղորդակցվեք վարձակալի հետ նրանց անվճարունակության վերաբերյալ:
-Ուժի մեջ վտարման հետաձգումը մի անտեսեք:
-Շնորհակալություն ձեր վարձակալներին տեղահանումից խուսափել օգնելու համար:
Այս հետաձգման վերաբերյալ գործողություններն ու գործընթացները կարող են փոխվել, և դրանք համապատասխանաբար կթարմացվեն:
Տան վարձի սառեցման և վտարման հետաձգման վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (818) 548-3926 հեռախոսահամարով կամ նամակ գրել Rent@glendaleca.gov հասցեին: