COVID-19. Մեծահասակների համար օգնություն

Print
Press Enter to show all options, press Tab go to next option

Սնունդ

2020 թվականի մարտի 20-ի դրությամբ «Մեծահասակների սննդի ծրագրում» ներկայումս ընդգրկված անձանց համար սննդի բաշխման ծրագիրը հետևյալն է.

  • 7 օրվա սառեցված սնունդ այն մեծահասակների համար, ովքեր հնարավորություն ունեն սնունդը տաքացնելու և պահելու սառնարանում կամ սառցախցիկում։
  • Քաղաքապետարանի անձնակազմի կողմից առաքում կամ մեծահասակի կամ նրա ընկերոջ/ ընտանիքի անդամի/ նրա կողմից հանձնարարված անձի կողմից իր հետ տանելու տարբերակ` նշանակված օրերին` ժամը 15:00-ից 16:00-ը։
  • «Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» սնունդ կբաժանվի նրանց, ովքեր հնարավորություն չունեն տաքացնել սառեցված կերակուրները, և նոր հաճախորդներին*՝ երկու կենտրոններում՝
  • Մեծահասակների հանգստի կենտրոն – 201 East Colorado, Glendale, CA 91205 – շաբաթը յոթ օր
  • «Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» ճաշի վերցնելու ժամը 11:30-12:30-ն է՝ հիմնական նախասրահի մուտքից՝ Գլենդելի Կենտրոնական գրադարանի մոտ։
  • Սպար Հայթս համայնքային կենտրոն – 1613 Glencoe Way, Glendale, CA 91208 – ՄԻԱՅՆ երկուշաբթիից ուրբաթ օրերին
    • «Դարչնագույն տոպրակի/ Brown Bag» ճաշի վերցնելու ժամը 11:30-12:30-ն է՝Փալոմա պող./Paloma Ave. մուտքից

* Նոր հաճախորդները պետք է լրացնեն «Միասնական ընդունելության ձևը», նախքան սնունդ ստանալը։

  • Նոր հաճախորդները պետք է լինեն 60 և ավելի բարձր տարիքի անձինք;
  • Սննդի առկայությունը կախված է մատակարարումից

Մեծահասակների սննդի ծրագրի վերաբերյալ տեղեկությունների կամ հարցումների համար խնդրում ենք եք զանգահարել (818) 548-3775 հեռախոսահամարով։


Առաքում

Գլենդելի հրշեջ ծառայության բաժինը տրամադրում է մթերային և հիմնական ապրանքների առաքման ծառայություններ՝ Գլենդելի մեծահասակների և այն բնակիչների համար, որոնք COVID-19-ից ծանր հիվանդանալու բարձր ռիսկային խմբում են գտնվում։ Այս ծառայությունը կտրամադրվի առնվազն մինչև մարտի վերջ: Ծառայության կարիքն ունեցողները կարող են դիմել՝ զանգահարելով (818) 548-4814 հեռախոսահամարով։